Ազատ ոճի ըմբիշները հայրենիք վերադարձան 3 մեդալով

Դեկտեմբերի 14-18-ը Բելգրադում կայացավ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը, մեր ազատ ոճի ըմբիշները հպարտության պահեր պարգևեցին բոլորիս և հայրենիք վերադարձան 3 մեդալով։
sportx.am-ը զրուցել է չեմպիոնների հետ․
Վազգեն Թևանյան (65 կգ)🥇
«Սպորտի հանդեպ սերը փոքր տարիքից է եղել, իսկ ըմբշամարտով զբաղվել խորհուրդ են տվել ինձանից մեծ ըմկերներս։ Ցանկացած մրցման մասնակցում եմ ոսկե մեդալ նվաճլու ակնկալիքով։
Մեծահասակների աշխարհի առաջնությանը առաջին անգամ էի մասնակցում, երբ նվաճեցի ոսկե մեդալ և Հայաստանի դրոշը ամենաբարձրը ծածանվեց մեծ հպարտություն զգացի։ Մի քանի օրից կվերսկսեմ մարզումներս ավելի մեծ ոգևորությամբ»։
Արսեն Հարությունյան (57 կգ)🥈
«Առաջնությանը մեկնել էի հաղթական տրամադրությամբ, նպատակս՝ ոսկե մեդալն էր, որին հասնելուն մնացել էր մեկ քայլ։ Առաջին անգամ էի աշխարհի առաջնության եզրափակչում, կարծում եմ այդ պատճառով լարվածություն կար և հենց դա խանգարեց ինձ վերջին գոտեմարտում։ Վաղվանից վերսկսելու եմ մարզումներս, առջևում դեռ շատ հաղթանակներ են սպասվում»։
Արման Անդրեասյան (70 կգ)🥉
«Սերը դեպի ըմբշամարտը ինձ մոտ առաջացել է փոքր տարիքից, առաջին անգամ եղբայրս է տարել ըմբշամարտի և այդ պահից ամեն ինչ սկսվեց։Առաջին անգամ էի մասնակցում մեծահասկաների աշխարհի առաջնությանը և շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել և կանգնել պատվո հարթակին»:
Մեր ըմբիշները իրենց հաղթանակները նվիրել են արցախա-ադրբեջանական պատերազմում զոհված բոլոր հերոսների հիշատակին․