«Լիոնը» պատրաստ է բաժանվել Դեպայից 5 միլիոն եվրոյի դիմաց

L’Equipe-ը հայտնում է, որ Մեմֆիս Դեպայը որոշում է կայացրել չերկարաձգել պայմանագիրը «Լիոնի» հետ: Ֆուտբոլիստին անվճար չկորցնելու համար ֆրանսիական ակումբը պատրաստ է նրան բաց թողնել 5 միլիոն եվրոյի դիմաց:
Լուրեր են պտտվում, որ «Միլանն» արդեն հետաքրքրված է խաղացողով: Հունվարին միլանցիները կարող են փորձել ձեռք բերել ֆուտբոլիստին: Դեպայի համար մրցակցությունը մեծ է. «Կարմիր—սևերը» ստիպված կլինեն շատ ջանք գործադրել, որպեսզի համոզեն խաղացողին տեղափոխվել «Միլան»:
Ամիսներ առաջ, «Լիոնը» 30 միլիոն էր պահանջել «Բարսելոնայից» 26-ամյա հոլանդացի վինգեր Մենֆիս Դեպայի համար: