Խելահեղ մեկնարկ և թենիսային հաշիվ «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիդս» խաղում

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում կայացել է «Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիդս Յունայթեդ» հանդիպումը: «Կարմիր սատանաներն» առավելության են հասել 6:2 հաշվով:
Արդեն երրորդ րոպեի դրությամբ հաշիվը 2:0 է եղել: Ընդ որում` դուբլի հեղինակ է դարձել կիսապաշտպան Սկոտ Մակտոմինեյը: Տանտերերի կազմում հետագայում դուբլի հեղինակ է դարձել Բրունու Ֆերնանդեշը, ինչպես նաև մեկական անգամ աչքի են ընկել Վիկտոր Լինդելյոֆը և Դենիել Ջեյմսը:
Մարսելո Բիելսայի թիմի կազմում գոլերի հեղինակ են դարձել Լիամ Կուպերը և Ստյուարտ Դալասը:
Օլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը վաստակել է 26 միավոր և բարձրացել երրորդ հորիզոնական: «Լիդսը» 17 միավորով 14-րդն է: