Մեսսին կրկնեց Պելեի պատմական ռեկորդը

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել «Վալենսիայի» դեմ այսօր կայացած խաղում (2:2): Կատալոնական ակումբի կազմում այդ գոլն արգենտինացու համար 643-րդն էր պաշտոնական խաղերում:

Այսպիսով, 33-ամայ ֆուտբոլիստը կրկնեց մեկ թիմի կազմում խփած գոլերի թվով պատմական ռեկորդը, որը պատկանում էր Պելեին: «Ֆուտբոլի արքան» նույնքան գոլ խփել է «Սանթոսի» կազմում:

Նշենք, որ Մեսսին «Բարսելոնայի» գլխավոր թիմի կազմում է հանդես գալիս 2004 թվականից: Պելեն «Սանթոսում» է խաղացել 1956-1974 թվականների ընթացքում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով