«Միլանը» հյուրընկալվելիս հաղթեց «Սոսուոլոյին». գրանցվեց Ա Սերիայի ամենաարագ գոլը. տեսանյութ

Ա Սերիայի 13-րդ տուրում «Սոսուոլոն» հյուրընկալել էր առաջատար «Միլանին»:
Հանդիպաման 7-րդ վարկյանին Խական Չալխանօղլուն փոխացումից հետո հյուրերի կազմում հաշիվը բացեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեան, դառնալով՝ Ա Սերիայի ամենաարագ գոլի հեղինակը:
9-րդ րոպեին Ռաֆայել Լեանի փոխանցումից հետո «Միլանի» թուրք կիսապաշտպան Խական Չալխանօղլուն դարձավ գոլի հեղինակ, սակայն VAR համակարգով դիտելուց հետո գլխավոր մրցավար Մաուրիցիո Մարիանին չեղյալ համարեց գոլը:
26-րդ րոպեին «Միլանի» կիսապաշտպան Ալեքսիս Սալեմակերսը կրկնապատկեց հաշիվը:
89-րդ րոպեին տանտերերի հարձակվող Դոմինիկո Բերարդին կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:
Այս խաղից հետո «Միլանը» 31 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Սոսուոլոն» 23 միավորով 6-րդն է: