Պելեն արձագանքել է Մեսսիի կողմից իր «հավերժ» ռեկորդի կրկնությանը

«Ֆուտբոլի արքա» Պելեն մեկանաբնել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի կոմղից իր ռեկորդի կրկնությանը: Արգենտինացին «Բարսելոնայի» կազմում խփել է 643 գոլ, ինչը մեկ թիմի կազմում պատմության լավագույն արդյունքն է: Լեգենդար բրազիլացին նույնքան խփել է «Սանթոսի» կազմում:

«Երբ սիրտդ լցված է սիրով, դժվար է այլ ճանապարհ ընտրել: Ես, քեզ պես, գիտեմ, թե ինչ է սիրել մեկ խաղաշապիկը, որն ամեն օր կրում ես: Ես նույնպես գիտեմ, որ չկա ավելի լավ տեղ, քան այն, որը քո տունն ես համարում:

Լիոնել, շնորհավորում եմ պատմական նվաճման հասնելու առթիվ: Բայց առաջին հերթին քեզ շնորհավորում եմ «Բարսելոնայի» կազմում փայլուն կարիերայի կապակցությամբ:

Ցավոք, մեկ ակումբին սիրելու մեր պատմության պես օրինակները հետզհետե ավելի քիչ են լինելու: Հիանում եմ քեզանով, Լիոնել Մեսսի»,- ինստագրամյան իր էջում գրել է աշխարհի եռակի չեմպիոնը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով