Սաուլ Ալվարեսը հաղթեց Կալում Սմիթին և 2 չեմպիոնական գոտի նվաճեց

Սան-Անտոնիոյում կայացել է չեմպիոնական մենամարտ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգը ներկայացնող Սաուլ Ալվարեսի և WBA կարգի չեմպիոն Կալում Սմիթի միջև:

Ալվարեսը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ` 119-109, 119-109, 117-111 հաշվով:

Հավելենք, որ մեքսիկացուն փոխանցվեց նաև WBC սուպերմիջին կարգի չեմպիոնի կոչումը, որը թափուր էր մնացել:

Ուշագրավ է, որ 2016 թվականին «կանելոն» նոկաուտի էր ենթարկել Կալումի ավագ եղբորը, աշխարհի նախկին չեմպիոն Լիամ Սմիթին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով