11-մետարնոց և ինքնագոլ. Հանդիպել են ԱՊԼ-ի չեմպիոնության «ստվերային» ֆավորիտները

Անգլիայի առաջնության 14-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում մրցել են չեմպիոնական պայքարի հավակնություններ ունեցող «Տոտենհեմն» ու «Լեսթերը»: «Աղվեսներն» առավելության են հասել 2:0 հաշվով:

Հաշիվը բացվել է առաջին խաղակեսին ավելացված ժամանակում (45+4), երբ 11-մետրանոց հարվածը հստակորեն իրացրել է Պրեմիեր լիգայի երկրորդ ռմբարկու Ջեյմի Վարդին (11 գոլ): Հաշիվը կրկնապատկվել է 59-րդ րոպեին. ինքնագոլի հեղինակ է դարձե Տոբի Ալդերվեյրելդը:

Բրենդան Ռոջերսի թիմը վաստակել է 27 միավոր և բարձրացել երկրորդ տեղ: Ժոզե Մոուրինյուի թիմը  երկու անընդմեջ պարտություններից հետո 25 միավորով նահանջել է հինգերորդ տեղ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով