Աբուտրիկա. «Սալահը երջանիկ չէ «Լիվերպուլում»»

Եգիպտոսի հավաքականի նախկին առաջատար Մոհամեդ Աբուտրիկան անսպասելի մանրամասներ է հայտնել «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի մասին:
«Սալահին զանգահարել եմ «Լիվերպուլում» նրա շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով: Նա տխուր է: Սակայն դա երբեք չի ազդի նրա խաղի վրա:
Սալահը երջանիկ չէ «Լիվերպուլում»: Նա ինձ պատմեց պատճառները, բայց դա գաղտնիք է: Մոյին զայրացրած պատճառներից մեկն այն էր, որ «Միտյուլանդի» դեմ խաղում նա թիմի ավագը չէր»,- եգիպտացու խոսքեր է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք` օրեր առաջ «Բարսելոնա» կամ «Ռեալ Մադրիդ» տեղափոխվել վերաբերյալ հարցին Սալահը պատասխանել է, որ ամեն ինչ կախված է «Լիվերպուլի» որոշումից: