Պատմության խոշորագույն պայմանագիրը կենտրոնական դիրքի խաղացողի համար

«Յուտա Ջազի» կենտրոնական Ռուդի Գոբերն ակումբի հետ պայմանավորվել է 5 տարի ժամկետով նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ: Ֆրանսիացին այդ ժամանակահատվածում վաստակելու է 205 միլիոն դոլար: Դա բասկետբոլի պատմության խոշորագույն համաձայնագիրն է կենտրոնական դիրքի խաղացողի համար, գրում է ESPN-ը:

Այս մարզաձևի պատմության մեջ դա երրորդ խոշորագույն գործարքն է: Ավելի շատ վաստակում են միայն օրերս «Միլուոկի Բաքսի» հետ սուպերմաքսիմալ պայմանագիր համաձայնեցրած Յանիս Ադետոկումբոն, ով 5 տարում ստանալու է 228 միլիոն դոլար: 2017 թվականին 206 միլիոն դոլարի պայմանագիր «Օկլահոմայի» հետ ստորագրել էր խաղարկող Ռասել Ուեսթբրուկը, ով հետագայում տեղափոխվել է «Հյուսթոն», իսկ հիմա արդեն «Վաշինտոնում» է:

Ուշագրավ է, որ Գոբերը նույնպես հնարավորություն է ունեցել սուպերմաքսիմալ պայմանագիր կնքել, սակայն որոշել է «Յուտային» որոշակի գումար թողնել կազմն ամրապնդելու համար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով