«Ռեալը» արտագնա խաղում տարած հաղթանակի շնորհիվ միավորներով հավասարվեց առաջատարին

Կայացավ Լա Լիգայի 14-րդ տուրի վերջին հադիպումը. «Էլբարը» հյուրընկալել էրՄադրիդի «Ռեալին»:

Սերուցքայինները հանդիպման հենց սկզբում կարողացան բացել հաշիվը՝ 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման:

13-րդ րոպեին Մոդիչը կրկնապատկեց «սերուցքայինների» առավելությունը:

28-րդ րոպեին տանտերերի կազմում հաշվի տարբերությունը կրճատեց Էնրիկե Գարսիա  Մարտինեսը:

Խաղավարտին՝ 90+2 րոպեին Լուկաս Վասկեսը հաշիվը դարձրեց՝ 1:3:

Այսպիսով, արքայական ակումբը հաղթեց 3:1 հաշվով:

Այս տուրից հետո «Էլբարը» վաստակած 15 միավորով մրցաշարային աղյուսակում14-րդն է, իսկ «Ռեալը» 29 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, միավորներովհավասարվելով առաջատար Մադրիդի «Ատլետիկոյին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով