Marca. Զիդանը ու Բենզեման լավագույնների շարքում են

Իսպանական Marca-ի արդյունքներով Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը հաղթող է ճանաչվել Իսպանիայի 2019/20 մրցաշրջանի «լավագույն մարզիչ» անվանակարգում:
Արքայական ակումբի հարձակվող Կարիմ Բենզեման հաղթող է ճանաչվել ոչ միայն Լա Լիգայի 2019/20 մրցաշրջանի «լավագույն խաղացող » անվանակարգում, այլ նաև ֆրանսիացի ֆուտբոլիստը մրցանակ է ստացել Hyundai-ի կողմից, հաղթող ճանաչվելով երկրպագուների քվեարկության արդյունքներով: