«Էստադիու դա Լուզ» կամ «Լույսի մարզադաշտ»

«Էստադիու դա Լուզը» Լիսաբոնի «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է: «Estadiu da Luz» անունը պորտուգալերենից թարգմանվում է որպես «Լույսի մարզադաշտ»: Մարզադաշտը ժողովրդի կողմից ստացել է «Թեթև» մականունը, իսկ «Բենֆիկայի» երկրպագուները այն անվանում են նաև «Մայր տաճար: Մարզադաշտը պաշտոնապես բացվել է 2003թ-ի հոկտեմբերի 25-ին, «Բենֆիկայի» Ուրուգվայի «Նացիոնալ» ակումբի դեմ խաղով:
Մարզադաշտը ՈւԵՖԱ—ի 4 աստղ ունի և համարվում է Եվրոպայի 25 ամենամեծ արենաներից մեկը, այն հյուրընկալել է Եվրոպայի 2004թ-ի Առաջնության հանդիպումները, այդ թվում՝ Պորտուգալիայի և Հունաստանի ազգային հավաքականների հանդիպումը՝ եզրափակչում (0:1): Այստեղ է անցկացվել նաև Չեմպիոնների լիգայի 2014թ-ի եզրափակիչը, ինչպես նաև քառորդ եզրափակիչները, կիսաեզրափակիչները և Չեմպիոնների լիգայի 2020թ-ի Եզրափակիչը:
«Էստադիու դա Լուզը» կառուցվել է հին մարզադաշտի տեղում, որն ամբողջությամբ ապամոնտաժվել է 2002 թվականին:
Հին «Էստադիու դա Լուզը» հյուրընկալել է 1992թ-ի Գավաթակիրների գավաթի եզրափակիչը և 1991թ-ի Աշխարհի երիտասարդական առաջնության մինչև 20 տարեկանների առաջնությանը, Պորտուգալիայի և Բրազիլիայի ազգային հավաքականների միջև (0: 0, տուգանային հարվածներով՝ 4:2): Այդ խաղին ներկա է եղել 127 հազար հանդիսական:
«Էստադիու դա Լուզը» ստացել է հին մարզադաշտի անունը, որն, իր հերթին, կոչվել է Լույսի Տիրամոր եկեղեցու անունով:
Նոր մարզադաշտը կարող է տեղավորել 65,400 մարդ: Լեփ—լեցուն խաղերի ժամանակ հնարավորինս շատ բնական լույս է օգտագործվում:
Ըստ արդեն ձևավորված ավանդույթի «Բենֆիկա» ֆուտբոլային ակումբի բոլոր խաղերի մեկնարկից առաջ «Էստադիու դա Լուզի» վրայով թռչում է «Բենֆիկայի» արծիվը՝ Վիկտորիան:
Տեսանյութը ստորև⬇️
IMG_9827