Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը

73 տարեկան հասակում մահացել է լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանը, այս մասին հայտնել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը:

Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում 1972-ին դարձել է Մյունխենում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Երեւանի «Արարատի» կազմում նա 1973-ին հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ 1973-ին եւ 1975-ին՝ ԽՍՀՄ գավաթակիր:

Անդրեասյանի մահվամն պատճառը սրտի հետ կապված առողջական խնդիրներ են եղել:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով