«Յուվենտուսը» խայտառակ պարտություն կրեց «Ֆյորենտինայից»

Ա Սերիայի 14-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ֆյորենտինային»:

Հանդիպման մեկնարկից րոպեներ անց՝ 3-րդ րոպեին հաշիվը բացեց հյուրերի սերբ հարձակվող Դուշան Վլախովիչը:

18-րդ րոպեին թուրինցիների կոլումբիացի կիսապաշտպան Խուան Կուադրադոն Գաետանո Կաստրովիլիի հետ պայքարում խաղի կանոնների կոպիտ խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց խաղադաշտից:

57-րդ րոպեին Ռոնալդուն գրավեց մրցակցի դարպասը, սակայնը գոլը չեղարկվեց խաղից դուրս լինելու պատճառով:

76-րդ րոպեին «Յուվենտուսի» պաշտպան Ալեքս Սանդրոն ինքնագոլի հեղինակ է դառնում:

81-րդ րոպեին Մարտին Կասերսը խփում է «Ֆյրենտինայի» 3-րդ գոլը:

Այս խաղից հետո «Յուվենտուսը» 24 միավորով 4-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ֆյորենտինան» 14 միավորով 15-րդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով