«Ռեալը» տնային խաղում հաղթեց «Գրանադային»

Լա Լիգայի 15-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալել էր «Գրանադային»:

Հանդիպման առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: 

Երկրորդ խաղակեսի 57-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «սերուցքայինների» կիսապաշտպան Կազեմիրոն:

Հիմնական ժամանակի ավելացված 90+4 րոպեին Կարիմ Բենզեման կրկնապատկեց արքայական ակումբի առավելությունը: 

Հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով:

Այս խաղից հետո «Ռեալը» և մրցաշարային աղյուսակի առաջատար «Ատլետիկո Մադրիդը» ունեն 32-ական միավոր, իսկ «Գրանադան» 21 միավորով 7-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով