«Ռոման» հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ. բարելավելով իր դիրքերը մրցաշարային աղյուսակում

Ա Սերիայի տուրում «Ռոման» հյուրընկալել էր «Կալյարիին»:
Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց տանտերերի ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն:
59-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց հյուրերի բրազիլացի կիսապաշտպան Ժոաո Պեդրո Ժերալդինոն:
71-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն հաշվի մեջ առաջ մղեց «Ռոմային»:
77-րդ րոպեին տանտերերի պաշտպան Մանչինին հաշիվը դարձրեց 3:1:
Հիմնական ժամանակի վերջին 90-րդ րոպեին Ժոաո Պեդրո Ժերալդինոն դուբլի հեղինակ դարձավ, անվրեպ իրացրեց վաստակած 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձնելով՝ 3:2
Այս խացից հետո «Ռոման» վաստակած 27 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական, իսկ «Կալյարին» 14 միավորով 15-րդն է:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր և մասնակցեց ողջ հանդիպմանը: