«Արսենալը» երկարատև դադարից հետո հաղթանակ տոնեց

Այսօրվա 2-րդ թոփ հանդիպումը լոնդոնյան դերբին էր։ Մրցեցին լոնդոնյան 2 ակումբները՝ Չելսին և Արսենալը։ Արսենալը խաղից առաջ շարունակում էր հակառեկորդներ գրանցել և հիասթափեցնել իր երկրպագուներին։ Զինագործները վերջին 10 խաղում հաղթել էին ընդամենը 3 անգամ 3-ն էլ Եվրոպա Լիգայի շրջանակներում, մնացած 7 խաղերից 2-ում թիմը խաղացել էր ոչ-ոքի, իսկ մյուս 5-ում պարտվել։ Ընդհակառակ Արսենալի ազնվականները մրցաշրջանը սկսել են բավականին լավ և 14 խաղից ունեն 7 հաղթանակ 4 ոչ-ոքի և 3 պարտություն և ընթանում են լավագույն հնգյակում։ Զինագործները սկսել էին բավականին բարձր տեմպով և առաջին 10 րոպեների նթացքում կարծես թե թելադրում էին իրենց խաղը, սակայն 10-րդ րոպեից սկսած Չելսին սկսեց մեծ ճնշում գործադրել հակառակորդի վրա, դե իսկ բարձր պրեսինգն էլ ստիպում էր տան տերերին հաճախակի կորցնել գնդակը։
21-ր րոպեին Արսենալի ֆուտբոլիստները խախտեցին խաղի կանոնները Քրիստիան Պուլիշիչի նկատմամբ։ Փայլուն դիրքից տուգանային հարված իրականացրեց Մեիսոն Մաունթը, սակայն հուժկու հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և հեռացավ դաշտի ճակատային հատվածից։
25-րդ րոպեին Հեկտոր Բելլեռինը աջ եզրով ճեղքեց Չելսիի պաշտպանությունը փոխանցում կատարեց Էմիլ Սմիթ Ռոուին, սակայն 20-ամյա կիսապաշտպանը կարծես թե մտադրված չէր գրավելու հակառակորդի դարպասը և չիրացրեց տանտերերի փայլուն պահը։ Հանդիպման 33-րդ րոպեին Ռիս Ջեյմսը խախտում է սեփական տուգանային հրապարակում խաղի կանոնները Արսենալի աջ պաշտպան Կիերան Թիերնիի նկատմամբ, իսկ Մայքլ Օլիվիերը նշանակում է 11 մետրանոց։ Գնդակին մոտենում է Ալեքսանդր Լյաքազետը և վստահությամբ գնդակն ուղարկում է Էդուարդ Մենդիի պաշտպանած դարպասի աջ անկյունը։ Սա ֆրանսիացու 4-րդ գնդակն էր այս մրցաշրջանում։ Հանդիպման 43-րդ րոպեին Նգոլո Կանտեն խախտում է խաղի կանոնները Բուկայո Սակայի նկատմամբ։ Գրանիտ Ջական էլ իր վրա է վերցնում հարված կատարեոլւ պատասխանատվությունն ու տուգանայինից կատարած շեշտակի հարվածով գրավում է Չելսիի դարպասը հանդիպման հաշիվը դարձնելով 2-0։ Մայքլ Օլիվերը ավելացնում է 1 րոպե 1-ին խաղակեսի հիմնակակն ժամանակին, սակայն գոլեր չեն արձանագրվում։ 2-րդ խաղակեսի սկզմբանամսում Չելսիի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կատարեց միանգամից 2 փոփոխություն։ Նախ Թիմո Վերների փոխարեն խաղադաշտ մտավ Հյուդսոն-Օդոյին, ապա Մատտեո Կովաչիչին փոխարինեց Ժորժինյոն։Հանդիպման 55-րդ րոպեին կարծես թե Արսենալի գրոհն ավարտվել էր և Բուկայո Սակայի փոխանցումը(որը ինչպես մի քանի վարկյան անց պարզ էր դառնալու ոչ այնքան փոխանցում էր) սխալ էր և գնդակը լքելու էր դաշտի սահմանները, սակայն գնդակը անհասկանալի կերպով հայտնվում է դարպասում և հաշիվը դառնում է 3-0։ 60-րդ րոպեին տակտիկական գրոհի արդյունքում Արսենալը կարող էր հանդիպման հաշիվը դարձնել 4-0, սակայն Գաբրիել Մարտինելիի շրջադարձ հարվածը այնքան էլ հաջող չէր և այն որսում է Չելսիի դարպասապահ Մենդին։ 64-րդ րոպեին ձախ եզրով առաջ է շարժվում Կիերան Թիերնին և տեսնում տուգանայինում տեղակայված Գաբրիել Մարտինելլիին, սակայն Մարտինելլիի հարվածը ուղիղ ընթանում էր Մենդիի վրա և դարպասապհը հանգիստ որսում է գնդակը։65-րդ րոպեին 1-ին փոփոխությունն է կատարում Արտետան։ Էմիլ Սմիթ Ռոուի փոխարեն խաղադաշտ է մտնում Ժոսեֆ Ուիլլոկը, իսկ 71-րդ րոպեին Գաբրել Մարտինելլին լքում է խաղադաշտը, իսկ խաղադաշտ է մտնում Նիկոլա Պեպեն։74-րդ րոպեին Լեմպարդը կատարեց իր վերջին փոփոխությունը խաղադաշտ դուրս բերելով Կաի Հավերտզին, Նգոլո Կանտեի փոխարեն։ 83-րդ րոպեին Չելսիի դարպասապահ Էդուարդ Մենդին կոպիտ սխալ թույլ տվեց պարզ իրավիճակում գնդակը փոխանցելով Ալեքսանդր Լյակազետին։ Լյակաազետը մեն մենակ մնալով Մենդիի դիմաց չկարողացավ խփել իր թիմի 4-րդ գնդակը և այսօր գրանցել ֆուբլ, սակայն հարվածից հետո Արսենալը վաստակեց անկյունային, ոչի խաղարկումից հետո Մուհամեդ Էլնենիի հուժկու հարվածն ընթացավ դեպի հորիզոնական դարպասաձողը։ Արագ գրոհի արդյունքում աջ եզրում հայտնված Հյուդսոն Օդոին փոխանցում կատարեց Թեմի Աբրահամին, որն էլ գնդակն ուղարկեց դարպասը հանդիպման հաշիվը դարձնելով 3-1։ Գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը մի քանի անգամ դիտելուց հետո հաստատեց Աբրահամի խփած գոլը, որն անգլիացի 23ամյա հարձակվողի համար 6-րդ գոլն էր այս մրցաշրջանում։ գոլից 5 րոպե անց հանդիպման 90-րդ րոպեին Պաբլո Մարին բերում է 11 մետրանոց սեփական դարպասին, սակայն 11 մետրանոց նշակետից վրիպում է Ժորժինյոն։ Մայքլ Օլիվերը հիմնական ժամանակին ավելացնում է 5 րոպե։ Ավելացրած 2-րդ րոպեին Արտետան կատարում է վերջին փոփոխությունը՝ Լյակազետի փոխարեն խաղադաշտ է մտնում Շկորդան Մուստաֆին։ Ավելացրած ժամանակում Չելսին չկարողացավ գոլեր խփել կամ գոնե ստեղծել գոլային պահեր և հանդիպումը հենց այս հաշվով էլ ավարտվեց։ Արսենալ Չելսի 3-1։ Այս հաղթանակից հետո Արսենալը բարձրացավ 14-րդ հորիզոնական, իր ակտիվում գրանցելով 17 միավոր,իսկ Չելսին նահանջեց 6-րդ հորիզոնական և ունի 25 միավոր։ Այդքան ունի նաև Ասթոն Վիլլան,որը 2 խաղ պակաս է անցկացրել Չելսիից։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով