«Լեսթեր Սիթի»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով

«Լեսթեր Սիթի»- «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը այսօրվա և առհասարակ այս տուրի, սպասված և ամենահետաքրքրաշարժ խաղերից մեկն էր։
Թիմերը այս խաղին մոտեցել էին հաղթական տրամադրությամբ, «Լեսթերը» հաղթել էր «Տոտտենհեմին» 0-2 հաշվով, իսկ «Յունայթեդը» Անգլիայի գավաթի շրջանակներում նույնպես 2 անպատասխան գնդակ էր ուղարկել մրցակցի դարպասը։ Շանսերը գրեթե հավասար էին, սակայն ըստ բուքմեյքերների այնուամենայնիվ փոքր-ինչ առավելություն ուներ «Յունայթեդը»։
Այս խաղից առաջ, թե «Յունայթեդը» և թե «Լեսթերը» լավագույն հնգյակում էին և պարզ էր, որ հանդիպումը լինելու է շատ լարված և թիմերը վտանգավոր գրոհներով սպառնալու էին միմյանց դարպասին։
Արդեն հանդիպման 3-րդ րոպեին, կոմբինացիոն գրոհի արդյունքում գնդակը հասավ ձախ եզրում տեղակայված Բռունո Ֆերնանդեշին, որն էլ 1 հպումով օդային փոխանցում կատարեծ Մարկուս Ռեշֆորդին, ով ազատվել էր պաշտպանների հսկողությունից, սակայն մեն մենակ մնալով դարպասապահի դեմ դիմաց չկարողացավ գլխով գնդակն ուղարկել Կասպեռ Շմեյխելի պաշտպանած դարպասը։ Մի քանի րոպե անց Դե Խեայի սխալից չկարողացան օգտվել «Լեսթերի» ֆուտբոլիստները և հանդիպման 1-ին 20 րոպեների ընթացքում գոլեր չգրանցվեցին։ Արդեն 23-րդ րոպեին, եզրային նետումի խաղարկումից հետո Լեսթերի պաշտպանների սխալից և Բռունո Ֆերնանդեշի գրագետ փոխանցումից օգտվեց Մարկուս Ռեշֆորդը ով այս մրցաշրջանում խփեց իր 6-րդ գնդակը։ Հանդիպման 31-րդ րոպեին Յունայթեդը ձեռքից բաց թողեց արագ հակագրոհ անցկացնելու հնարավորությունը։ Գնդակը հայտնվեց Լեսթերի ֆուտբոլիստների մոտ և այն ի վերջո բաժին հասավ Լեսթերի աջ վինգեր Հերվի Բըրնսին, որն էլ ձախ ոտքի հեռահար հարվածով գրավեց Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը և հավասարեցրեց հաշիվը։ 1-ին խաղակեսի հիմնական ժամանակին գլխավոր մրցավար Մայք Դինը ավելացրեց 1 րոպե, սակայն այդ ընթացքում ևս գոլեր չգրանցվեցին և 1-ին խաղակեսն ավարտվեց 1-1։ 2-րդ խաղակեսը թիմերը սկսեցին առանց փոփոխությունների։ Հանդիպման 54-րդ րոպեին Յունայթեդի գլխավոր մարզիչ Սուլշերը որոշեց կատարել 1-ին փոփոխությունը և Դանիել Ջեյմսի փոխարեն խաղադաշտ մտցրեց Պոլ Պոգբային: 1-ին իրական գոլային պահը 2-րդ խաղակեսում Յունայթեդը կարողացավ ստեղծել 60-րդ րոպեին, երբ ՄքԹոմինեի համառ պայքարից հետո Ֆռեդը կարողացավ խլել գնդակը և սրող փոխանցում կատարել Ռեշֆորդին, որն էլ մեն մենակ մնալով դարպասապահի դիմաց չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Այնուամենայնիվ 61-րդ րոպեին Ռեշֆորդի փոխանցումից կարողացավ օգտվել Էնթոնի Մարսիալը, սակայն Մայք Դինը չհաշվեց խփած գնդակը և արձանագրեց խաղից դուրս վիճակ։ 66-րդ րոպեին վնասվածք ստացավ և փոխարիվեց Յունայթեեդի շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելոյֆը, նրա փոխարեն խաղադաշտ մտավ Աքսել Տուանզեբեն։69-րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո իր նախկին թիմի դարպասը գրավելու լավ շանս ուներ մանկունիացիների ավագ Հարրի Մագուայերը, սակայն հարվածն ընթացավ բարձր։ 75-րդ րոպեին Սուլշերը կատարեց իր վերջին փոփոխությունը Էնթընի Մարսիալի փոխարեն խաղադաշտ մտցնելով Էդինսոն Կավանիին։ Փոփոխությունն անիմաստ չէր։ Խաղադաշտ մտնելուց 4 րոպե անց Կավանիի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Բռունո Ֆերնանդեշը։ Գոլից հետո Ֆերնանդեշը յուրահատուկ կերպով նշեց այն։ Միայն 81-րդ րոպեին Լեսթերի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոդջերսը որոշեց կատարել իր 1-ին փոփոխությունը։ Մարկ Օլբրայթոնի փոխարեն խաղադաշտ մտավ Այոզե Պերեզը։ 85-րդ րոպեին Լեսթերին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը այս խաղում արդեն 2-րդ անգամ։
Այս անգամ էլ փոփոխությունը աշխատեց և Այոզե Պերեզի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջեյմի Վարդին։ Անգլիացին խփեց իր 12-րդ գնդակն այս մրցաշրջանում։ Հիմնական ժամանակի ավարտին Դինը ավելացրեց 4 րոպե, սակայն գոլեր չտեսանք։
Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2-2։ Լեսթերը վաստակած 28 միավորով 2-րդն է,իսկ Յունայթեդը 27 միավորով 3-րդը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով