2021թ-ի ձմեռային տրանսֆերային պատուհանը  Եվրոպայում պաշտոնապես կբացվի հունվարի 1-ին

MANCHESTER, ENGLAND - MAY 14: The so-called top six Premier League badges on their first team home shirts on May 14, 2020 in Manchester, England. (Photo by Visionhaus)

2021թ-ին ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները սպասում են անհամբեր, նախ որպիսի ձմեռային փոքրիկ դադարին մի լավ հանգստանան և դե իհարկե վերանայեն իրենց արած-չարածն ու ձեռք բերեն նոր ֆուտբոլիստներ։

2021թ-ի ձմեռային տրանսֆերային պատուհանը  Եվրոպայում պաշտոնապես կբացվի հունվարի 1-ին։ Պրեմիեր լիգայում և Չեմփիոնշիփում ՝կբացվի հունվարի 1-ին և կավարտվի հունվարի 31-ին, Գերմանիայում և Ֆրանսիայում՝ հունվարի 2-ին և կտևի մինչև փետրվարի 1-ը, Իսպանիայում և Իտալիայում տրանսֆերային բումերի մասին կսկսեն խոսել հունվարի 4-ից փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում, դե իսկ Ռուսաստանում ֆուտբոլիստներ ձեռք բերելու և նրանց տրանսֆերները վաճառելու համար թիմերն ունեն ընդամենը 28 օր՝ կբացվի հունվարի 29-ին և կփակվի փետրվարի 25-ին։

Արդեն կան հաստատված մի շարք տրանսֆերներ և ակումբները սպասում են միայն տրանսֆերային պատուհանի բացվելուն․

Դեռ այս տարվա հոկտեմբերին «Մանչեսթեր Յունայթեդը» 30 միլլիոն եվրոյով գնեց «Ատալանտա»-ից 18-ամյա վինգեր Ամադա Դիալլոյին․

Դե իսկ Մանչեսթերյան մյուս ակումբը՝ «Սիթին» գնել է մեկ այլ երիտասարդ տաղանդի։ «Պարտիզան»-ի եզրային կիսապաշտպան Ֆիլիպ Ստեֆանովիչը, ով հանդես է գալիս եզրային կիսապաշտպանի գոտում, տեղափոխվել է «Սիթի» 8,5 միլլիոն եվրոյի դիմաց․

 

Ովքե՞ր կհեռանան իրենց թիմերից և որտե՞ղ կհայտնվեն

Դե իհարկե 1-ինը պետք է խոսել Մեսսիի մասին։ Արգենտինացին դեռ 2020թ-ին էր խսում այն մասին, որ ցանկանում է հեռանալ ակումբից և բազմիցս նշել է, որ հոգնել է արդեն նրանից, որ բոլորն իրեն են մեղադրում թիմի անհաջողություններում։

Մեսսին հենց այս ձմեռ կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», «ՊՍԺ», «Վեստ Բրովմիչ»։ Ճիշտ է նրա պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը, սակայն նա հանգիստ կարող է սկսել բանակցություններ արդեն գալիք տարվա սկզբից և ինչու ոչ համաձայնեցնել պայմանագիր։

«Ինտեր»-ն էլ իր հերթին վաճառքի է հանել Քրիստիան Էրիկսենի տրանսֆերային իրավունքները։ Էրիկսենը  հայտնվել էր «Ինտերում» 2020թ-ի հունվարին 20 մլն․եվրոյի դիմաց։

Դավիդ Ալաբան էլ ամենայն հավանականությամբ կլքի «Բավարիա»-ն։ Ալաբայի հեռանալու գլխավոր պատճառը այն է, որ Ավստրիացի պաշտպանին չի գոհացնում իր աշխատավարձը, իսկ Մյունխենցիների ղեկավարները մեղմ ասած չեն ցանկանում բարձրացնել պաշտպանի աշխատավարձը։

Ամենայն հավանականությամ «Լիվերպուլը» կլքի Ջեորջինիո Վեյնալդումը, քանի որ նրա պայմանագիրը լրանում է, դե իսկ թիմն էլ ձեռք է բերել Տիագո Ալկանտարային։ 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով