Բացառիկ լուսանկար Նեյմարի կազմակերպած Սուրբ Ծննդյան երեկույթից

ՊՍԺի աստղերը վայելում են իրենց Սուրբ Ծննդյան արձակուրդը: Այդ առիթով Նեյմաւը երեկույթ էր կազմակերպել:  28-ամյա բրազիլացին 500 մարդ է հրավիրել տոնին, որը չնայած կորոնավիրուսային համաճարակին կտևի հինգ օր, մինչև Նոր տարի, հաղորդում է As-ը՝ վկայակոչելով O Globo-ին:

Միջոցառումը սկսել է դեկտեմբերի 26-ից Ռիո դե Ժանիերոյի Մանգարատիբա  արվարձանի՝ ֆուտբոլիստի տանը:

Նեյմարը տանը ձայնամեկուսացում է արել հարևաններին չխանգարելու համար:  Երեկույթը տեղի կունենա ստորգետնյա դիսկոտեկում, որը կառուցվել է «Բարսելոնետա» լողափի օրինակով, որտեղ եղել է Նեյմարը, երբ խաղում էր «Բարսելոնայում»:  Այն ունի պարահրապարակ, բարեր, DJ բեմ, խաղերի սենյակ ևտեսախաղերի սենյակ:

Որպեսզի խնջույքի մասին տեղեկատվությունը չհայտնվի սոցիալական ցանցերում ևլրատվամիջոցներում, Նեյմարը արգելք է մտցրել հյուրերի համար՝ մուտք առանց բջջային հեռախոսների:

Հարձակվողը նաև հարևան տունը տիրոջը մոտ 5000 եվրո է վճարել, որեսզիերեկույթին հրավիրված նվագախումբը կարողանա հանգիստ նվագել:

Հյուրերի ցուցակն անհայտ է, բայց երեկույթին անպայման ներկա կլինի Նեյմարի քույրը՝ Ռաֆաելլա Սանտոսը, ով միշտ իր եղբոր միջոցառումներին է:

Երեկույթին ներկա է եղել նաև Նեյմարի թիմակից Մբապպեն, ով բավականին անսովոր կերպարով էր ներկայացել երեկույթին:

Ֆրանսիացին սց.ցանցերի իր էջերում լուսանկար է հրապարակել, որին կից գրառում է կատարել «El Gringo»: Կարծես թե սա հղում է 2012թ.-ի նույնանուն մարտաֆիլմին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով