Բուլղարիայի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանը արժանացել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչմանը

ՀՖԿՍՊԻ պաշտոնական կայքը, տեղեկացնում է, որ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի որոշմամբ Հունահռոմեական ոճի ըմբիշ , ՀՖԿՍՊԻ շրջանավարտ, օլիմպիական խաղերի կրկնակի, եվրոպայի վեցակի, աշխարհի եռակի չեմպիոն, Բուլղարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանին շնորհվել է ՀՖԿՍՊԻ պատվավոր պրոֆեսորի կոչում, որը հանդիսավոր կերպով հանձնվել է այսօր` Հոգաբարձուների խորհրդի տարեվերջյան ամփոփիչ նիստի ընթացքում:
ՀՖԿՍՊԻ ռեկտորի ժ\պ Դավիթ Խիթարյանը և Արմեն Նազարյանը փոխանակվեցին հատկանշական նվերներով: Բուհը նվեր ստացավ Արմեն Նազարյանի հեղինակային գիրքը: