Ի՞նչ է կատարվում ՊՍԺ-ի հետ․ արդյոք Պոչետինոն կգլխավորի Փարզյան ակումբը, ի՞նչ նոր տրանսֆերներ սպասել

Նախ մի փոքր խոսենք ՊՍԺ-ի պատմության մասին։

ՊՍԺ-ի պատմությունը կարող ենք բաժանել 2 մասի։ Նախ հիմնադրման օրվանից՝ 1970 թվականից մինչև 2011թ. և 2011թ-ից մինչ մեր օրեր։ Ինչու՞։ Մինչ 2011 թվականը թիմը հաղթել էր Ֆրանսիական Լիգա 1-ը ընդամենը 2 անգամ՝ 1985/1986 և 1993/1994 մրցաշրջաններում, սակայն 2011թ.-ին ակումբ եկան քաթարցիները։ Ավելի կոնկրետ «Qatar Sports Investments» ընկերությունը և շուրջ կես տարվա բանակցություններից հետո կարողացան գնել ակումբի բաժնետոմսերի 70%-ը։ Այդ հարցում ընկերությունը բանակցություններ է վարել Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ և ստացել նրա համաձայնությունը։

Քաթարցիները գալով թիմ բերեցին հսկայական ֆինանսական միջոցներ։Թիմում կատարվեցին լուրջ փոփոխություններ։ Այդ պահից սկսած թիմը սկսեց ակտիվ գործունեություն ծավալել և  հրավիրել առաջատար ֆուտբոլիստների և մարզիչների։ Ակումբի շարքերը համալրեցին Մենեզը, Մատյուիդին, Սիսսոկոն, Պաստորեն, Մաքսվելլը, Ալեքս Կոստան, Թիագո Մոտտան, Զլատան Իբրահիմովիչը, Տիագո Սիլվան, Լավեսսին, Վերատտին, Մոուրան, Դեվիդ Բեքհեմը և այլոք: Այդ տարի ՊՍԺ-ն դարձավ Լիգա 1-ի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի իր խմբից դուրս եկավ 1-ին հորիզոնականով։ ⅛ եզրափակչում թիմը հաղթահարեց «Վալենսիայի» արգելքը, իսկ ¼ եզրափակչում խաղալով 2։2 և 1։1 «Բարսելոնայի» հետ լքեց պայքարը։ «Բարսելոնան» անցավ հաջորդ փուլ հյուրի կարգավիճակում ավելի շատ գոլ խփելու պատճառով։

2013/14 մրցաշրջան։ Կրկին չեմպիոնություն և կրկին թիմը լքում է պայքարը ՉԼ-ի ¼ եզրափակչում։ Այս անգամ նրա մրցակիցը Լոնդոնյան «Չելսին» էր, որին տանը հաղթեց 3։1 հաշվով, իսկ Լոնդոնում պարտվելով 2։0 լքեց պայքարը։

2016թ-ին թիմի մարզիչ է դառում Ունաի Էմերին։

Նրա օրոք ակումբի շարքերը համալրեցին այնպիսի աստղեր ինչպիսիք էին՝ Նեյմարը, Կիլլիան Մբապպեն, Դանի Ալվեսը։ Հենց այդ տարի ՊՍԺ-ն հաղթելով «Բարսելոնային» 4։0 հաշվով, հաջորդ խաղում չկարողացավ պահել առավելությունը և պարտվելեվ 1։6 հաշվով, այս անգամ ևս լքեց պայքարը։ 17/18 մրցաշրջանում էլ թիմը դուրս մնաց ⅛ եզրափակչից պարտվելով Մադրիդր «Ռեալին» 1։3 և 1։2։ Մրցաշրջանի ավարտից հետո Էմերին հայտարարեց, որ հեռանում է թիմից։

2018թվականին պաշտոնապես հայտարարվեց, որ թիմը գլխավորելու է Թոմաս Տուխելը։

Նրա օրոք ՊՍԺ-ն հայտնվեց ՉԼ եզրափակիչում, սակայն ամենակարևոր խաղում 1։0 հաշվով զիջեց Մյունխենի «Բավարիային» և այդպես էլ չկարողացավ գրավել բաղձալի տիտղոսը։

 

Արդյոք կհեռանա Տուխելը և ո՞վ կգլխավորի ՊՍԺ-ն։

Դեռ մի քանի օր առաջ խոսվում էր այն մասին, որ Տուխելը հեռացել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնից։ Չնայած նրան, որ դեռ չկա պաշտոնական հաստատում, սակայն կարծես թե ամեն-ինչ հենց դրան էլ տանում է։

Թիմը գլխավորելու գլխավոր հավակնորդը Մաուրիսիո Պոչետինոն է։ Նա նախորդ մրցաշրջանում հեռացել էր «Տոտտենհեմից»։ Նրա օրոք անգլիական ակումը այդպես էլ չկարողացավ որևէ տիտղոս նվաճել և հայտնվելով ՉԼ եզրափակչում պարտվեց «Լիվերպուլին» 2։0 հաշվով։ «Տոտտեհեմից» հեռանալուց հետո Պոչետինոն որևէ թիմում չի աշխատել։

Ի՞նչ տրանսֆերներ սպասել, եթե Պոչետինոն գլխավորի ՊՍԺ-ն։

Մամուլում շրջանառվում է նյութեր, թե Պոչետինոն կմերժի ՊՍԺ-ի առաջարկը, եթե ՊՍԺ-ն չկարողանա պայմանագիր համաձայնեցնել «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի հետ։ Հիշեցնենք, որ Մեսսիի ու «Բարսելոնայի» պայմանագիրն ավարտվում է 2021թ-ի ամռանը և արգենտինացին նույնպես ցանկանում է լքել թիմը։

Հավանական տրանսֆերներից է նաև Դելե Ալլիի տրանսֆերը «Տոտտենհեմից» ՊՍԺ, քանի որ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեզմ ասած այնքան էլ չի վստահում անգլիացուն, իսկ երբ Պոչետինոն էր գլխավորում «Տոտտենհեմը» Ալլին թիմի կարևոր և կառկառուն դեմքերից մեկն էր։

Արդյո՞ք ՊՍԺ-ն Պոչետինոյի հետ կկարողանա գրավել ՉԼ-ի գավաթը։

Ամենայն հավանականությամբ դա նրա մոտ չի ստացվի 1-ին փորձից, քանի որ ինչպես տեսնում ենք Փարիզյան ակումբում կան լուրջ խնդիրներ, իսկ նրա մրցակիցը ՉԼ-ի ⅛ եզրափակչում «Բարսելոնան» է։ Որքան էլ անստաբիլ խաղ ցուցադրի Բարսելոնան միևնույն է կատալոնական ակումբը դժվարին պահին համախմբվում է և անում է առավելագույնը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով