Լիդս Յունայթեդ 1-0 Բըրնլի, Վեսթ Հեմ Յունայթեդ2 -2 Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն

Այսօր անգլիական պրեմիեր լիգայի հերթական տուրում միմյանց հետ մրցում էին «Լիդս Յունայթեդն» ու «Բըրնլին»։ Խաղն ավարտվեց Մարսելո Բիելսայի թիմի հաղթանակով՝ 1-0։ Խաղի ամենավճռորոշ դրվագը 5-րդ րոպեին «Բըրնլիի» դարպասին նշանակված 11 մետրանոցն էր, որն անվրեպ իրացրեց Պատրիկ Բեմֆորդը։ Սա Բեմֆորդի 10-րդ գոլն էր այս մրցաշրջանում։Այդ դրվագից հետո մինչեւ խաղավարտը այդպես էլ գոլեր չտեսանք եւ «Լիդսը »վաստակեց իր հերթական 3 միավորը եւ 20 միավորով 11-րդ հորիզոնականում է, իսկ «Բըրնլին» 14 խաղից հետո վաստակել է ընդամենը 13 միավոր եւ 17-րդն է։


Օրվա հաջորդ խաղում միմյանց հետ էին մրցում «Վեսթ Հեմն» ու «Բրայթոնը»:

՜

1-ին խաղակեսն անցավ հյուրերի նկատելի առավելությամբ, ինչն էլ գոլի վերացվեց 44-րդ րոպեին։ Թիմերը գնացին ընդմիջման 0-1 հաշվով։ 2-րդ խաղակեսը մարզիչները սկսեցին փոփոխություններով։«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրահամ Փոթթերը խաղադաշտ դուրս բերեց Սթիվեն Ալզատեին Ադամ Լալլանայի փոխարեն, իսկ Վեսթ Հեմի մարզիչը կատարեց միանգամից 2 փոփոխություն՝ Ջերրոդ Բրոուենի եւ Մարկ Նոբլի փոխարեն համապատասխանաբար խաղադաշտ մտան Անդրեյ Յերմոլենկոն եւ Մանուել Լանզինին, ովքեր էլ ստեղծեցին «Վեսթ Հեմի» պատասխան գոլը։ Վեսթ Հեմի կազմում Մանուել Լանզինիի փոխանցումից հետո աչքի ընկավ «Վեսթ Հեմի »սան Բեն Ջոհնսոնը։ Գոլից հետո գնդակը վերահսկում էր Վեսթ Հեմը, սակայն «Բրայթոնը» կամաց-կամաց ճնշումը մեծացնում էր եւ վերջապես անկյունայինի խաղարկումից հետո, 70-րդ րոպեին Լուիս Դանկը կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ Հանդիպման գլխավոր մրցավար Սիմոն Հուպերը մի քանի անգամ կրկնապատկերը դիտելուց հետո հաստատեց այն։ Թվում էր, թե խաղն այս հաշվով էլ կավարտվի, երբ անկյունայինից կատարած փոխանցումից հետո 82-րդ րոպեին Թոմաս Սուչեկ հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն այդպես էլ ավարտվեց 2-2։ «Բրայթոնը» ամենաշատ ոչ-ոքի խաղացած թիմն է այս մրցաշրջանում, ակումբը 15 խաղից 7-ում խաղացել է ոչ-ոքի եւ հաղթել 2 անգամ ու վաստակած 13 միավորով 16-րդն է, իսկ «Վեսթ Հեմը» իր միավորների պաշարին գումարեց ևս մեկն ու 22 միավորով 10-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով