Խուան Կուադրադոն հետաքրքրություն է առաջացրել չինական մի քանի ակումբների մոտ

«Յուվենտուսի» պաշտպան Խուան Կուադրադոն հետաքրքրություն է առաջացրել չինական ակումբների մոտ, հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ չինական մի քանի ակումբներ հետաքրքրված են ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 32-ամյա կոլումբիացուն գնելու մեջ: Հաղորդվում է, որ «Յուվենտուսը» պատրաստ չէ բաժանվել ֆուտբոլիստից:
2020/21 մրցաշրջանում Կուադրադոն «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 18 հանդիպում, դառանալով՝ 9 գոլային փոխանցման հեղինակ:
Transfermarkt.com պորտալը խաղացողի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո: