Մեկնարկել է պատանիների և երիտասարդների դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

ՀՀ դահուկային սպորտի ֆեդերացիան ամեն տարի Մարտ ամսին Աշոցքի դահուկային կենտրոնում կազմակերպում է պատանիների և երիտասարդների դահուկավազքի Հայաստանի առաջնություն: Այս տարի Մարտին նախանշված առաջնությունը կորոնավիրուսային համաճարակի պատճառվ հետաձգվեց և անցկացվում է Դեկտեմբեր ամսին: Առաջնությանը մասնակցում են Աշոցքի, Գյումրու (2 թիմ), Վանաձորի թիմերը, շուրջ 50 պատանիներ և երիտաարդներ: Ամենակրտսեր մասնակիցները 2006թ. ծնված պատանիններն են:
Ստորև ներկայացնում ենք առաջին մրցույթային օրվա արդյունքները.

Երիտասարդներ, տղաներ 10 կմ ազատ ոճ
1-ին տեղ – Ոսկանյան Սպարտակ (32։52․4) – Աշոցք
2-րդ տեղ – Փանոյան Հրաչյա (34։30․8) – Վանաձոր
3-րդ տեղ – Ներսիսյան Նարեկ (32։52․4) – Գյումրի

Երիտասարդներ, աղջիկներ 5 կմ ազատ ոճ
1-ին տեղ – Մուրադյան Անգելինա (18։34․6) – Աշոցք
2-րդ տեղ – Ավետիսյան Նոնա (29։54․3) – Գյումրի 1

Պատանիներ, տղաներ 2․5 կմ ազատ ոճ
1-ին տեղ – Պարսամյան Գարիկ (7։38․3) – Գյումրի 1
2-րդ տեղ – Ներսիսյան Դավիթ (8։09․2) – Գյումրի 2
3-րդ տեղ – Բեգոյան Էդվարդ (8։33․9) – Աշոցք

Պատանիներ, աղջիկներ 2․5 կմ ազատ ոճ
1-ին տեղ – Պապինյան Հասմիկ (11։11․8) – Վանաձոր
2-րդ տեղ – Հովհաննիսյան Գոհար (12։17․4) – Գյումրի 1
3-րդ տեղ – Հովհաննիսյան Պալինա (12։33․1) – Գյումրի 1
Դեկտեմբերի 27-ին տեղի կունենա մրցույթային երկրորդ օրը և մրցաշարի փակման արարողությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով