Globe Soccer Awards. Ռոնալդու ճանաչվել է 21-րդ դարի լավագույն խաղացող, Լևանդովսկին 2020թ.-ի

Հայտնի են դարձել Globe Soccer Awards մրցանակաբաշխության «Տարվա լավագույն խաղացող» և «Դարի լավագույն խաղացող» անվանակարգերի հաղթողները:

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիից առաջ անցավ դաֆնալով «տարվա խաղացող» անվանակարգի հաղթող:

Ռոնալդուն 21-րդ դարի «լավագույն խաղացող» անվանակարգի հաղթող (2001-2020): Նրա մրցակիցներն էին Մեսսին(Բարսելոնա), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») և Ռոնալդինյոն (նախկին «Բարսելոնա»):

Իր կարիերայի ընթացքում պորտուգալացին խաղացել է «Սպորտինգում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում» ու «Յուվենտուսում»: 35-ամյա խաղացողը Պորտուգալիայի հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, 5 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի գավաթակիր, 3 անգամ դարձել Անգլիայի, երկու անգամ ՝ Իսպանիայի ու Իտալիայի չեմպիոն: Ռոնալդուն 5 անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»:

Ավելի վաղ հրապարակվել էի նան անվանակարգերում հաղթած մարզիչների և թիմերի անունները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով