VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի մինչև այժմ անցկացված 15 տուրի հանդիպումները․ փաստենք, որ մրցաշարային աղյուսակն այս պահին ունի հետևյալ տեսքը. «Արարատը» 18 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, 2-րդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիան» և 3-րդ տեղում գտնվող «Ալաշկերտը» ևս ունեն 18-ական միավորներ, 4-րդ տեղում հանգրվանել է «Լոռին» է 17 միավորով, 5-րդը «Նոան» է 16 միավորով, 6-րդ տեղում «Ուրարտուն» է 15 միավորով, 7-րդում «Վանը» 10 միավորով, 8-րդը «Շիրակն» է, 9-րդը «Փյունիկը» 5-ական միավորնեով:

Անցած 15 տուրերը բացի միավորներից աչքի ընկան նաև հետևյալ ցուցանիշները. 6 ֆուտբոլիստներ կարմիր քարտ են ստացել, որոնից երկուսը «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբից՝ Գրիգոր Աղեկյանը և Գագիկ Դաղբաշյանը: Ամենից շատ՝ 5 դեղին քարտ ստացել է «Վանի» պաշտպան Ալեքսանդր Տենյաևը: Անցկացված 15 տուրերում ամենից շատ՝ 7 գոլի հեղինակ է դարձել «Ուրարտուի» հաիթցի հարձակվող Ջոնել Դեսիրեն: Ամենագոլառատ հանդիպումը եղել է «Արարատ-Արմենիա» — «Շիրակ» հանդիպումը, որի ընթացքում «Արարատ-Արմենիան» 7 անպատասխան գնդակ ուղարկեց լեգենդար դարպասապահ Գևորգ Կասպարովի պաշտպանած դարպասը: Անցած 15 տուրերում կարմիր քարտ ստանալուց անմասն չմնացին նաև Բարձրագույն խմբում հանդես եկող թիմերի մարզիչները: Մասնավորապես կարմիր քարտով «Գանձասար-Կապան» — «Ուրարտու» խաղի ժամանակ տեխնիկական գոտուց հեռացվեցին «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի դարպասապահների մարզիչ՝ Մարտիկ Մկրտումյանը և «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ՝ Ալեքսադր Գրիգորյանը: «Գանձասար-Կապան» — «Վան» խաղում կարմիր քարտով հեռացվեց գլխավոր մարզիչ՝ Արմեն Պետրոսյանը: Ի դեպ բոլոր մարզիչներին կարմիր քարտով հեռացրել է գլխավոր մրցավար Հենրիկ Նալբանդյանը:

«Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանի կարմիր քարտ ստանալուց հետո ակումբը հայտարարեց բարձրագույն խմբում իր մասնկացության դադարեցման մասին: Ինչին հաջորդեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշվեց բավարարել «Գանձասար-Կապանի» ՀՖՖ-ին ներկայացրած դիմումը VBET Պրեմիեր լիգայից և Հայաստանի գավաթից դուրս գալու մասին: ՀՖՖ-ն, հաշի առնելով այդ դիմումը, «արջերին» հեռացրեց առաջնությունից ու գավաթից: Նրանց մասնակցությամբ բոլոր խաղերի արդյունքները չեղարկվեցին: Հաջորդ մրցաշրջանում կապանցիներն իրավունք չեն ունենա մասնակցել այդ մրցաշարերին:

Միակ տարբերակը կլինի Առաջին խումբը: Ակումբը տուգանվեց 1 միլիոն դրամով: Բացի այդ, «Գանձասար» — «Վան» խաղում (1:3) տանտերերի գլխավոր մարզիչ Արմեն Պետրոսյանը մրցավարին վիրավորելու համար որակազրկվեց մինչև 2021 թվականի մայիսի 31-ը: Այդ միջադեպի համար կապանցիները տուգանվեցին կես միլիոն դրամով, ինչպես նաև ևս 200 հազար դրամով մրցավարի անվտանգությունը չապահովելու համար:

Հեղ․Գոհար Նավասարդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով