Բազմաժանր ֆիլմեր սպորտի և սպորտսմենների մասին

sportx.am-ը առանձնացրել է սպորտի մասին թոփ 10-ը լավագույն ֆիլմերը։
1 -Движение вверх/շարժում դեպի վեր։ Ֆիլմը բասկետբոլի մասին է, որում Օլիմպիական խաղերի եզրափակչում միմյանց հետ են մրցում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականները։ Սպորտային դրամա է անսպասելի հանգուցալուծմամբ։
2- Левша/Ձախլիկը։ Ֆիլմը բռնցքամարտի մասին է, որտեղ գլխավոր հերոսի մոտիվացիան և շարժառիթը իր կինն է, որի մահից հետո բռնցքամարտիկը գնում է սխալ ուղղությամբ, սակայն իր մեջ ուժ գտնելով կարողանում է վերադառնալ ռինգ ու տանել հաղթանակներ։
3- Человек, который изменил всё/Մարդ, որը փոխեց ամեն-ինչ։ Ֆիլմը Հայաստանում ոչ այնքան տարածված սպորտաձևի՝ բեյսբոլի մասին է։ Նպատակն է հիմնել սուղ ֆինանսական միջոցներով մրցակցություն ապահավող ամուր թիմ։ Գլխավոր դերը վստահվել է Բրեդ Փիթին։ ֆիլմը կենսագրական դրամա է։
4-Рокки/Ռոկկի։ Ֆիլմը բռնցքամարտի մասին է, որում գլխավոր հերոս Սիլվեստր Ստալոնեն մարմնավորում է բռնցքամարտիկ Ռոկի Բալբոային, ով ցերեկները աշխատում էր գումար վաստակելու համար, իսկ երեկոները մարզվում էի, որպեսզի դուրս գար ռինգ։ Սպորտային դրամա է։
5- Тренер Картер/Մարզիչ Քարթերը։ Ֆիլմը բասկետբոլի մասին է, որը նկարահանվել է իրական դեպքերի հիմման վրա։ Մարզիչը, ով նախկինում եղել է բասկետբոլիստ, ստանձնում է դպրոցական թիմի ղեկը ու հասնում է հաջողությունների, սակայն երբ զգում է որ խաղացողները չեն հասցնում պատրաստվել դասերին որոշում է փակել մարզադահլիճի դռները։ Սպորտային դրամա է, նկարահանված 2005 թվականին։
6-Всё или ничего/Ամեն-ինչ կամ ոչինչ։ Պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստ Պոլ Կրուն ընկնում է բանտ ավտոեքենան ոչ սթափ վիճակում վարելու համար։ Զարգացումները գնում են այնպես, որ Կրուն կարևոր ընտրության դեմ է կանգնում։ Գնալ ընդդեմ իր սկզբունքներին հանուն շահի, թե․․․։ Ի՞նչ որոշում կկայացնի Կրուն։
7-Гонка/Մրցարշավ։ Ֆիլմը 2 անհամեմատելի մրցակիցներ Ջեյմս Հանթի և Նիկի Լաուդայի մասին է։ Նրանք չունեն սխալվելու իրավունք։ 1 սխալի համար նրանք կարող են վճարել շատ թանկ, նույնիսկ իրենց կյանքի գնով։ Ով առաջինը կհասնի եզրագծին։
8-Выкрутасы- կոմեդիա է ֆուտբոլի մասին, որում պատահաբար մարզիչ դարձած,սովորական ուսուցիչ Վյաչիսլավ Կոլոտիլովը ընկնում է տարբեր պատմությունների մեջ, նա հավաքում է թիմ առանց ծնող մնացած երեխաներից։ Առաջնությունում հաղթանակի հասնելու դեպքում երեխաները կգտնեն իրենց ծնողներին։ Ի՞նչ կորոշի Վյաչիսլավը։ Մնալ ու պայքարել հաննուն երեխաների, թե հեռանալ իր սիրելիին հասնելու համար։
9-Пеле։ Рождение легенды/Պելե՝ լեգենդի ծնունդը։ Ֆիլմը աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեի մասին է, որում ներկայացվում է Պելեի մանկությունից մինչև նրա 17 տարեկան հասակում աշխարհի չեմպիոն դառնալը և այլ հետաքրքրաշարժ դրվագներ ֆուտբոլիստի կյանքից։
10-Ход королевы/Թագուհու քայլը։ Մինի սերիալ է, որը ներկայացնում է Էլիզաբեթ Հարմոնի կյանքը։ Հաղթանակներ տանելով մի շարք խոշոր մրցաշարերում վաստակում է հսկայական գումարներ և դրա հետ մեկտեղ ավելի է մեծացնում սերը ալկոհոլի և թմրադեղերի հանդեպ։
Մաղթում ենք հաճելի դիտում․