Ես ամեն օր աշխատում եմ ավելի ու ավելի շատ, որպեսզի կարողանամ խաղադաշտ բերել ինչ-որ մի նոր բան․Սոլոմոն Իմե Ուդո

Ներկայացնում ենք sportx.am- ի հարցազրույցը՝ Հայաստանի ազգայի հավաքականի և Երևանի Արարատի կիսպաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյի հետ․

-Ողջույն․ Շնորհակալ ենք համաձայնվելու համար։ Շնորհավորում ենք հավաքականի կազմում Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբում հաղթող դառնալու և Ազգերի լիգայի B դիվիզիոն բարձրանալու կապակցությամը։

 

Բարև Ձեզ․Շնորհակալ եմ։

 

-Ի՞նչ զգացողություններ ապրեցիք, երբ իմացաք, որ հանդես եք գալու Հայաստանի ազգային հավաքականում։

 

-Շատ շոյված էի և երջանիկ, վստահ էի, որ հուսախաբ չեմ անի

 

-Ինչպե՞ս ընդունեցին Ձեզ հավաքականի ֆուտբոլիստները

-Անկեղծ ասաց, ես մտածում էի, որ շատ դժվար է լինելու, բայց ամեն-ինչ հարթ ընթացավ, տղաները շատ ընկերասեր են։

 

-Արդյո՞ք հեշտ ընտելացար թիմին ու Խոակին Կապառոսի խաղաոճին

 

-Խոակին Կապառոսի խաղաոճի մասին կասեմ հետևյալը, այն իրոք շատ լավն է, տղաները շատ արագ ըմբռնեցին և հասկացան, թե ինչ է ուզում մարզիչը, ես մտածում եմ, որ դա էր այն պատճառներից մեկը, որ մենք կարողացանք հասնել հաջողության։

 

-Հավաքականի առաջին երեք խաղերում՝ Հյուսիսային Մակեդոնիայի, Էստոնիայի և Վրաստանի հետ, ընդհանրապես չստացաք խաղաժամանակ։ Ի՞նչն էր պատճառը։

 

Ես չգիտեմ պատճառը և որոշում կայացնողն էլ ես չեմ, բայց ես վստահ էի, որ այդ ժամանակ ես  լավագույն մարզավիճակում չէի և դրանք իմ պահերը չէին։

 

-Առաջին անգամ, որպես հավաքականի ֆուտբոլիստ փոխարինման մտաք Էստոնիայի դեմ արտագնա խաղում, ի՞նչ էիք զգում այդ պահին։

 

-Միայն այդ պահը զգալի կերպով փոխեց իմ կյանքը։ Դա հիանալի էր և ինձ համար պատիվ է կրել Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը։

-Ինչպե՞ս էիք շահել Խոակին Կապառոսի վստահությունը, որ վերջին 2 խաղում սկսեցիք խաղալ հենց մեկնարկից։

 

-Շատ բան է տեղի ունեցել խաղադաշտից դուրս։ Ի նկատի ունեմ ես բազմիցս եմ զրուցել մարզիչի հետ և ես զգացի, որ նա վստահում է ինձ։ Այդ պահին ես պետք է վստահեի իմ ուժերին և կատարեի ճիշտ քայլեր։

-Ի՞նչ սպասել հավաքականից ու Ուդոյից հաջորդ տարի

 

-Պետք է սպասել միայն դրականը։ Նախ մենք պետք է քրտնաջան աշխատենք նախ որպես առանձին ֆուտբոլիստ, ինչն էլ կօգնի հավաքականին  տեսնել այն բարձրունքի վրա, որտեղ ցանկանում ենք։

Իմ մասին կասեմ հետևյալը։ Ես ֆուտբոլից շատ բան եմ ակնկալում և ես ամեն օր աշխատում եմ ավելի ու ավելի շատ, որպեսզի կարողանամ խաղադաշտ բերել ինչ-որ մի նոր բան։

 

-Ինչպե՞ս կմեկնաբանես ԱԱ 2022-ի նախընտրական փուլի արդյունքները և մեր շանսերը։

 

-Ես կարծում եմ, որ արդար և հավասար խումբ է։ Մենք պետք է մոտենանք խաղերին ճիշտ մտածելակերպով։

 

-Եկեք մի փոքր էլ զրուցենք «Արարատի» մասին։ Ինչպե՞ս ընդունեցիք տեղափոխությունը «Շիրակից» «Արարատ» և արդյո՞ք հեշտ էր գնալ նման քայլի, քանի որ «Շիրակն» ունի հազարավոր նվիրված երկրպագուներ։

 

-Ես զրուցել էի «Արարատի» ղեկավարների հետ։ Նրանք ինձ ասեցին ակումբի նպատակների մասին և դա իրոք տպավորիչ էր։ Իրոք հեշտ չէր նման որոշում կայացնելը, քանի որ ես շատ լավ փոխհարաբերությունների մեջ էի «Շիրակի» հետ։

 

-Հե՞շտ է արդյոք խաղալ քեզ ծանոթ ֆուտբոլիստների հետ, թե՞  դուք ցանկանում էիրք կատարել բացահայտումներ։

 

-Իհարկե ավելի հեշտ է խաղալ քեզ ծանոթ ֆուտբոլիստների հետ։ 

-Ի՞նչ կմաղթես հայ ազգին։

 

-Մաղթում եմ նրանց խաղաղ կյանք  և ուրախ տոներ։

 

Հիշեցնենք, որ Ուդոն պաշտոնապես դարձել էր հավաքականի անդամ, այս տարվա հունիսին և մասնակցել է 3 հանդիպման, հավաքականի հետ դառնալով Ազգերի լիգայի C դիվիզիոնի 2-րդ խմբի հաղթող։

Հեղ․ Դերենիկ Խաչատրյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով