Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցեց Պելեին

Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շրջանցել է Պելեին պաշտոնական խաղերում խփած գոլերի քանակով։ Պորտուգալացին 1032 խաղում խփել է 758 գոլ, իսկ Պելեն 812 խաղում դարձել էր 757 գոլի հեղինակ։

Այս առումով բացարձակ ռեկորդը պատկանում է հարձակվող Յեսոֆ Բիցանին, ով 1931-1955 թվականներին խփել էր 759 գոլ։ Ռոնալդուին մնաց խփելու  ընդամենը 2 գնդակ, որպեսզի գրանցի իր կարիերայի ամենակարևորը ռեկորդը։

Հիշեցնենք, որ երեկ «Յուվենտուս»-«Ուդինեզե» խաղի ընթացքում Ռոնալդուն դարձել է դուբլի հեղինակ, ինչի շնորհիվ էլ շրջանցել է Պելեին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով