Օլիվիե Ժիրուն մեզ պետք կգա․Անդրեա Պիռլո

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ասել է ,որ դեմ չէր լինի իր կազմում ունենալ «Չելսիի» հարձակվող Օլիվիե Ժիրույին։

 

«Նա մեզ պետք կգա։ Տրանսֆերային պատուհանը այսօր կբացվի և մենք արդեն քննարկել ենք ակումբի ղեկավարության հետ, թե ինչ ենք ուզում անել և ինչպիսի հնարավորություններ ունենք։ Հնարավոր է, որ նա կկարողանա համագործակցել մեր հարձակվողների հետ»․ Պիռլոյի խոսքերը մեջբերում է Goal պարբերականը։

Ժիրուն «Չելսի» է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» 2018 թվականին։ Նրա պայմանագիրը Չելսիի հետ կավարտվի 2021թվականի հունիսի 30-ին։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Ինտերը», «Մարսելը։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով