Instagram-ի «չեմպիոնները»

Sportx.am-ն առանձնացրել է Instagram-ի թոփ 5-յակում գտնվող արտասահմանյան առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստերին և Հայաստանի ազգային հավաքականի անդամներին, ովքեր ունեն ավելի շատ հետևորդներ Instagram-ում:

Թոփ եռյակը գլխավորում է «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվողԿրիշտիանու Ռոնալդուն 251 միլիոն հետևորդ, 2-րդը ««Բարսելոնայի» հարձակվողԼեո Մեսսին է 175 միլիոն, հետևորդով, 3-րդը «ՊՍԺի» հարձակվող Նեյմարն 144 միլիոն հետևորդով:

Հայաստանի ազգային հավաքականում հնգյակն այս տեսքն ունի՝
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2,6 միլիոն հետևորդով գլխավորում է հնգյակը, 2-րդը «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն է 61,1 հազար, 3-րդը «Ռոստովի» կիսապաշտպան
Խորեն Բայրամյանն է (23,2 հազար), 4-րդը «Տոմբովի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն է (21,1 հազար), հնգյակը եզրափակում է «Հոֆֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը (18,8 հազար):

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով