NBA․ Ստեֆեն Կարրին միանգամից 2 նոր ռեկորդ է սահմանել

Երեկ NBA-ի կանոնավոր առաջնության հերթական խաղային օրում «Գոլդեն Սթեյթ Ուորիորսը» մրցում էր «Պորտլենդի» հետ։ «Գոլդեն Սթեյթը» հաղթեց 137։122 հաշվով։
Թիմի խաղարկող պաշտպան Ստեֆեն Կարրին սեփական կարիերայում միանգամից 2 ռեկորդ գրանցեց։ Նա հանդիպման ընթացքում կատարել է 16 հեռահար նետում, որոնցից 8-ը դիպուկ է եղել։ Կարրին կատարել է նաև 19 տուգանային նետում, որոնցից 18-ը հասել է նշանակետին։ Այս 2 իրադարձությունն էլ Կարրիի կարիերայում դեռ չգրանցված էին և ռեկորդային են համարվել։
62 PTS
18-31 FG
8-16 3PT👀 Stephen Curry’s career-high night 📽️ pic.twitter.com/kh1uR6ubOy
— Golden State Warriors (@warriors) January 4, 2021