«Ալաշկերտը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ

«Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Մելիքյանին կատարած աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզիչին հետագա կարիերայում:
«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզիչի անունը և նախապատրաստական ծրագրերը կհրապարակենք առաջիկայում, ասված է հայտարարության մեջ: