«Բարսելոնայում» կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել

Այս գիշեր «Բարսելոնայի» պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ թիմի 2 ֆուտբոլիստի ՊՇՌ թեստը դրական արդյունք է ցույց տվել։ Հայտարարության մեջ ակումբը նշում է, որ այդ մասին տեղեկացրել է առողջապահական և սպորտային մարմիններին։ Այսօր ակումբի ողջ անձնակազմը ևս մեկ անգամ կանցնի ՊՇՌ հետազոտություն։

Հիշեցնենք, որ 2 օրից «Բարսելոնան» մրցելու է «Աթլետիկ Բիլբաոյի» հետ, իսկ խաղի հետ կապված բոլոր նախապատրաստական  միջոցառումները 1 օրով հետաձգվել են։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով