Թոփ 10 աշխարհի ամենատարօրինակ սպորտաձևերը

Sportx.am-ը առանձնացրել է 10 սպորտաձևեր, որոնց գոյությանը հավատալը պարզապես անհնար է․

Շախբոքս- 2003 թվականից պաշտոնապես գոյություն ունի մի սպորտաձև, որի անվանումը շախբոքս է։ Ինչպես հասկացաք անվանումից, սա շախմատի և բռնցքամարտի համադրությունն է։ Բռնցքամարտիկները ռինգում մրցում են միմյանց հետ, ապա մյուս ռաունդն անցկացնում են շախմատի տախտակի շուրջ։

Ֆուտբոլ խոշորացույցներով-Սա նույն ֆուտբոլն է, սակայն խաղացողները իրենց աչքերին կրում են պատկերը մի քանի անգամ մեծացնող խոշորացույցներ, բնականաբար այսպես խաղալը շատ բարդ է, դե իսկ երկրպագուների համար բավականին զվարճալի։

Հոկեյ ջրի տակ կամ օկտոփուշ- Սա նույն հոկեյն է, սակայն մարզիկները մրցում են ոչ թե սահադաշտում, ալ ջրի տակ։ Բնականաբար մարզիկները այստեղ պետք է մի քանի անգամ ավելի զգոն ու ուշադիր լինեն։

 

Բոտաուսի։-Ճապոնական խաղ է, որում մրցում են 2 թիմ, յուրաքանչյուրը 150 հոգուց բաղկացած։ Թմերից յուրաքանչյուրը բաժանվում է 2 խմբի՝ 75 պաշտպան և 75 հարձակվող։ Հարձակվողների նպատակն է շրջել մրցակցի սյունը, իսկ պաշտպաններինը թույլ չտալ դա անել։

Ջայլամների մրցավազք-Ինչպես գուշակեցիք, սա սպորտ է, որում մրցում են ջայլամները, սակայն հետաքրքիր է այն, որը ջայլամներին կառավարում են հենց թռչունների վրա նստած հեծյալները։

Թոյ ուրեսլինգ (toe wrestling)։ Տարօրինակ սպորտաձև է նման ձեռքի ուժին՝ armwrestling-ին, ակայն այստեղ ձեռքերի փոխարեն մրցում են ոտքի բթամատերով։

Մարաթոն մարդու և ձիու միջև-Սա մրցավազք է մարդու և ձիու միջև։ Մրցավազքն ամեն տարի անկացվում է Ուելսի Լանուրտիդ-Ուելս քաղաքում։ Վազորդները և ձիերը իրենց հեծյալների հետ պետք է վազեն 35կմ, որպեսզի պարզեն հաղթողին:

Բոսսաբոլ-Սա սպորտաձև է, որն իր մեջ համադրում է ֆուտբոլը, գիմնաստիկան և վոլեյբոլը։ Խաղը հորինվել է Իսպանիայում, սակայն տարածում է գտել ամբողջ աշխարհում։ Մարզիկները կարղ ենք գնդակին դիպչել մարմնի ցանկացած մասով։ Նպատակը՝ գնդակը դեպի մրցակցի կիսադաշտ ուղարկելն է։

Քվիդիչ-Հարրի Փոթթերին ծանոթ ցանկացած մարդ լսել է այս խաղի մասին։ Քվիդիչը նույն խաղն է ինչ խաղում էին Փոթթերի ֆիմում, սակայն այստեղ ոչ թե թռչում են, ալյ ցախավելներով վազում։

Կանանց տեղափոխում-Պաշտոնական սպորտաձև է, որում ամուսինները իրենց ուսերին տանում են սեփական կանանց, որպես բեռ։ Նրանք անցնում են տարբեր փորձությունների միջով մինչև հասնեն վերջնագծին։ Այս սպորտաձևից անցկացվում է նույնիսկ աշխարհի առաջնություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով