Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան Երևանում անվճար դահուկային ուսուցման ծրագիր կիրականացնի

Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան նոր ծրագիր է սկսում. «անվճար դահուկային ուսուցում Երևան քաղաքում»:
Ծրագրի նպատակն է մասսայականցելու և զարգացնելու դահուկային սպորտը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ ողջ տարածքում:
Առաջիկա օրերին դահուկայի սպորտի ֆեդերացիան կսկսի մարզումները երեխաների համար, սակայն ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:
Ուսուցումը կիրականացնեն Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը և 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Արթուր Եղոյանը:
Մանրամասների համար հետևեք Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջին: