Մադրիդի «Ռեալը» աշխատավարձի բարձրացման շուրջ բանակցություններ է վարում Ռամոսի և Վասկեսի հետ

Մադրիդի «Ռեալը» թիմի ֆուտբոլիստներ Սերխիո Ռամոսի ու Լուկաս Վասկեսի հետ բանակցությունները նոր պայմանագրերի շուրջ շատ ծանր են ընթանում:

Ըստ Marca-ի՝ թիմի ավագը վճռական է տրամադրված և ցանկանում է հասնել 2 տարվա պայմանագրի՝ տարեկան մոտ 12 միլիոն եվրո աշխատավարձով:  Այս գումարը մոտ է այն աշխատավարձին, ինչ այժմ ստանում է Ռամոսը:

Վասկեսը, որը մերժեց պայմանագիրը երկարաձգելու Մադրիդի «Ռեալի» առաջին առաջարկը, ցանկանում է ավելին վաստակել, քան գործող պայմանագրով է նախատեսված:  Ակումբը նրան առաջարկում էր նույն աշխատավարձը, ինչ հիմա, բայց այս տարբերակը իսպանացու համար ընդունելի չէր:

Նշվում է, որ «Ռեալը» ծանր իրավիճակում է հայտնվել, քանի որ երկու ֆուտբոլիստներն էլ կարևոր դեր ունեն թիմի կազմում:

Ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետն ավարտվում է 2021 թվականիհունիսին:  Հունվարի 1-ից նրանք կարող են բանակցություններ վարել այլ ակումբների հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով