«Յուվենտուսը» հետաքրքրված է Ֆաբիո Կուալիարելայի վերադարձով

«Յուվենտուսը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է ուժեղացնել հարձակվողի դիրքը կենտրոնում:

Ըստ La Gazzetta dello Sport-ի, «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ակումբին խնդրել է ամրապնդել այս դիրքը և առաջարկել է պայմանագիր կնքել «Սամպդորիայի» 37-ամյա հարձակվող Ֆաբիո Կուալիարելայի հետ:

Իտալացին խաղացել է «Յուվենտուսում» 2010-2014թթ.-ին: Ակումբում խաղալով Պրիլոյի հետ՝ Կուալիարելան երեք անգամ դարձել է Իտալիայի առաջնության հաղթող:

Ընթացիկ մրցաշրջանի Ա Սերիայի 14 խաղում իտալացի հարձակվողը դարձել է 7 գոլի հեղինակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով