Նեյմարը Google-ում ամենից շատ որոնված ֆուտբոլիստն է

SEMrush պորտալը հրապարակել է ուսումնասիրություն, որում ասվում է, որ րոֆեսիոնալ ֆուտբոլիստների շրջանում 2020 թ.-ին ՊՍԺ—ի հարձակվող Նեյմարին ամենաշատն են փնտրել Google-ում: Այսպիսով, բրազիլացին երկրորդ տարին անընդմեջ դարձավ որոնման համակարգում ամենատարածված խաղացողը:
2020 թվականին բրազիլացի հարձակվողը ամսական որոնվում էր միջինը 482 636 անգամ: «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանրաճանաչ խաղացողների ցուցակում հայտնվել է երկրորդ տեղում՝ միջինը 325 909 հարցում: Ամսական 147 955 անգամ Google-ում փնտրում են Նեյմարի գործընկերոջը՝ հարձակվող Կիլիան Մբապպեին: Այս դասակարգման մեջ նա զբաղեցնում է վեցերորդ տեղը: Լիոնել Մեսսին նահանջել է իններորդ հորիզոնականում 118,545 անգամ որոնման ամսական տվյալներով:
Հիշեցնենք, որ մրցաշրջանում Նեյմարը այս մրցաշրջանում ՊՍԺ—ի կազմում մասնակցել է 12 հանդիպման, դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: