Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը նախապատրաստվում է վարկանիշային մրցաշարերին

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Ուկրաինայի և Մոլդովայի հավաքականների հետ այսօրվանից երկշաբաթյա համատեղ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում։ Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ համատեղ հավաքին մասնակցում է 18 հայ բռնցքամարտիկ: Այս հավաքով բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա վարկանիշային մրցաշարերին։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։