«Ռոման» արտագնա խաղում հաղթեց «Կրոտոնեին». Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ

Ա Սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ռոման» արտագնա խաղում ուժերը չափեց «Կրոտոնեի» հետ:

Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո բացեց «Ռոմայի» իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը:

29-րդ րոպեին Մայորալը կրկնապատկեց հաշիվը դառնալով դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 35-րդ րոպեին Հայաստանի աղգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, հաշիվը դարձնելով՝ 0:3:

71-րդ րոպեին «Կրոտոնեի» սերբ պաշտպան Վլադիմիր Գոլեմիչը կրճատեց հաշիվի տարբերությունը՝ 1:3:

Այս խաղից հետո «Ռոման» վաստակած 33 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդն է, իսկ «Կրոտոնեն» վաստակած 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով