Ֆուտբոլիստների գոլերը նշելու տարբերակները և դրանց նշանակությունը

Ֆուտբոլում կա շատ գեղեցիկ մի ավանդույթ, երբ  ֆուտբոլիստները գոլեր խփելուց հետո նշում են իրենց գոլերը հետաքրքիր, երբեմն նաև տարօրինակ ձևերով։ Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսը․

Ռոնալդուն և նրա հայտնի ՍԻԻԻԻԻ-ն։

Բոլորս տեսել ենք, թե ինչպես է Քրիստիանու Ռոնալդուն նշում իր գոլերը, այդպես նա ուզում է բոլորին ցույց տալ, թե ով է ֆուտբոլային խաղադաշտում գլխավորը։

Սա գլադիատորի դիմակն է․ «Երբ մենք կռվում ենք, ամեն անգամ մենք ավելի ենք ուժեղանում և դրա համար տալիս ենք կռիվ, այդ ընթացքում մենք չպետք է կորցնենք մեր ժպիտը և բարությունը, սա ասվածի խորհրդանիշն է»:

Առաջին անգամ, խաղաշապիկը իր հագից հանեց և ազգանունը բոլորին ցուցադրեց Լեո Մեսսին։

Դեբ։ Այս կերպով առաջինն իր գոլերը նշեց Պոլ Պոգբան, որը վիրուսային կերպով տարածվեց ամբողջ աշխարհում, սակայն մինչև հիմա էլ պարզ չէ, թե ինչու է Պոգբան նշում իր գոլերը հենց այդպես։

Հաճախ ենք տեսել, երբ գոլ խփելուց հետո ֆուտբոլիստները ձեռքերը կամ մատները ուղղում են դեպի երկին։ Այդպես նրանք իրենց երախտապարտությունն են հայտնում Աստծուն կամ հարգում են այն մարդկանց հիշատակը, ովքեր հեռացել են կյանքից։ 

Երբ ֆուտբոլիստը գոլ խփելուց գնդակը դնում է ֆուտբոլային համազգեստի տակ, ապա դա նշանակում է, որ ֆուտբոլիստի ընտանիքը համալրվելու է նոր անդամով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով