«Ալաշկերտը» հայտնեց նոր մարզիչի անունը

«Ալաշկերտի» պաշտոնական էջը հունվարի 5-ին հայտարարություն տարածեց, որ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանում է Եղիշե Մելիքյանը։ Այսօր ակումբը հայտարարեց նոր մարզիչի անունը։

Թիմի ղեկը կրկին ստանձնել է Աբրահամ Խաշմանյանը։ Ակումբը նաև տեղեկացրել է, որ թիմը արձակուրդից կվերադառնա հունվարի 10-ից և ուսումնամարզական հավաք կանցկացնի Ավանի ակադեմիայում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով