Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

Այսօր` հունվարի 7-ին, հայկական բռնցքամարտի լեգենդներից մեկի` Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է։ Մարզիկը դարձավ 45 տարեկան։ 

Վիկ Դարչինյանը WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն է։

Վանաձորցի բռնցքամարտիկը ձախլիկ է, նա երազում էր զբաղվել այս սպորտաձևով դեռ 5 տարեկանից։

Դարչինյանը իր պրոֆեսիոնալ կարիերայում ռինգ է դուրս եկել 44 անգամ, որից հաղթել է 38-ում։ 38 հաղթանակից 27-ը Վիկը ավարտել է նոքդաունով։ Հատկանշական է այն, որ մարզիկը ռինգից պարտվողի կարգավիճակում է հեռացել 5 անգամ և ընդամենը 1 անգամ է մրցակիցներին հաջողվել նոքդաունի ենթարկել Դարչինյանին։ Դա Վիկի վերջին գոտեմարտն էր իր կարիերայում։

sportx.am -ի ամբողջ անձնակազմը շնորհավորում է Վիկին ծննդյան օրվա կապակցությամբ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով