Անգլիայի Լիգայի գավաթ․ «Սիթին» ուժեղ էր «Յունայթեդից»

Անգլիայի Լիգայի գավաթի 2-րդ կիսաեզրափակչում միմյանց հետ էին մրցում «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»:

Չնայած նրա, որ Սուլշերի գլխավորած թիմը լավ տպավորություն էր թողնում վերջին խաղերում, այնուամենայնիվ պարտվեց քաղաքաբնակներին ու լքեց պայքարը։ «Սիթիի» կազմում 50-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Ջոն Սթոնսը, իսկ 2-րդ խաղակեսի վերջնամասում` 83-րդ րոպեին այն կրկնապատկեց Ֆերնանդինյոն։ «Սիթին» հաղթեց 0-2 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը Լոնդոնի «Տոտտենհեմն» է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով