Ա Սերիա. «Յուվենտուսը» արտագնա խաղում հաղթեց մրցաշարի առաջատար «Միլանին»

Ա Սերիայի 16-րդ տուրում «Միլանը» հյուրընկալել էր Թուրինի «Յուվենտուսին»:

18-րդ րոպեին հյուրերի իսպանացի հարձակվող Ֆեդերիկո Կեզան գեղեցիկ գոլով բացեց հաշիվը:

41-րդ րոպեին տանտերերի իսպանացի պաշտպան Դավիդե Կալաբրիան հավասարեցրեց հաշիվը՝ 1:1:

62-րդ րոպեին Ֆեդերիկո Կեզան դարձավ դուբլի հեղինակ:

76-րդ րոպեին «Յուվենտուսի» ամերիկացի կիսապաշտպան Ուեստոն Մակկեննին հաշիվը դարձրեց 1:3:

Այս խաղից հետո «Յուվենտուսը» 30 միավորով մրցաշարային աղյուսակում 4-րդն է 7 միավոր զիջելով առաջատար «Միլանին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով