Բենզեման կարող է դատարանի առաջ կանգնել Վալբուենային շանտաժի ենթարկելու համար

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարող է դատարանի առջա կանգնել «Օլիմպիակոսի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենային ինտիմ տեսանյութով շանտաժի ենթարկելու համար:

Վերսալի դատախազությունը պահանջել է 32-ամյա հարձակվողին քրեական պատասխանատվության ենթարկել «շանտաժի փորձին մասնակցության համար»:

Պատմությունը սկսվել է 2015-ին: Հետաքննությունը կասկածում է, որ Բենզեման հանդես է եկել որպես միջնորդ՝ դրդելով Վալբուենային վճարումներ կատարել, որպեսզի նրանք չտեղադրեն Մաթյոյի մասնակցությամբ ինտիմ տեսանյութ:

Բացի այդ, դատախազությունը պահանջել է, որ գործով ևս չորս կասկածյալներ ներկայանան դատարան: Ջիբրիլ Սիսեն, ով նախկինում անցել էր որպես կասկածյալ, սակայն այս ցուցակում նրա անունը չկա:

Հիշեցնենք, որ Բենզեման այս պատմության պատճառով հեռացվել է Ֆրանսիայի հավաքականից, նա բաց է թողել Եվրո-2016-ը և հաղթական ԱԱ-2018-ը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով