Լա Լիգա. «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկին» բարելավելով իր դիրքը մրցաշարային աղյուսակում

Կայացավ Լա Լիգայի 2-րդ տուրի հետաձգված հանդիպումը՝ Բիլբաոյի «Ատլետիկը» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»:

Հանդիպման սկզբնամասում՝ 3-րդ րոպեին հաշիվը բացեց տանտերերի հարձակվող  Ինյակի Ուիլյասը:

14-րդ րոպեին «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին գլխի գեղեցիկ հարվածով հավասարեցրեց հաշիվը:

38-րդ րոպեին Մեսսին կրկնապատկեց կատալոնացիների առավելությունը:

Երկրորդ խաղակեսի 62-րդ րոպեին Մեսսին դուբլ ձևակերպեց, հաշիվը դարձնելով՝ 1:3:

Խաղավերջի 90-րդ րոպեին տանտերերի հարձակվող Իկեր Մունիաին հաշիվը դարձրեց 2:3:

Այս խաղից հետո «Բարսելոնան» 31 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդն է, իսկ «Ատլետիկը» 21 միավորով 9-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով